top of page
Writer's pictureTigran Gorsh

64/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե ամեն ոք յուրահատուկ հոգի է և մատնահետքի նման անկրկնելի մեկը, ուրեմն կեղծ են ինքնաճանաչողության բոլոր այն իմաստնությունները, որոնց հետևորդ է թեկուզ երկրորդը, կամ մոլորված է, առնվազն, նրանցից մեկը, քանզի ճշմարտությանը, որն անկախ է մտքից, բացարձակ է գոյությամբ և կատարյալ՝ էությամբ, յուրաքանչյուր ոք առնչվում է սեփական ուղով՝ անկախ գիտակցումից և/կամ ընդունելուց. ճիշտ մահվան պես, որի աչքից ոչ ոք չի վրիպում, ու, թերևս, տարբերությունը նրանում է, թե ով իբրև ինչ է ճառագայթում, ինչպիսի հզորությամբ և ինչ անկյան տակ է կլանվում, հետևաբար՝ ինչ է պատկերում և ինչ շարունակություն է ունենում (գուցե)։ Եթե առանց գուցե, ապա անկախ ձև ու բովանդակությունից, (ինքն)արարումս մահվան նկատմամբ ունի մեկ նկատառում՝ ինքնաոչնչացվել մինչև մեկ ճառագայթ և մահվան աչքի տրամագիծը միջնակետով հատել ուղղահայաց, ինչպես բոլոր այլ

ճշմարտությունները …

Կամ, այնուամենայնիվ, մնում է մեծագույն ամոթ՝ իբրև մասնիկ զանգվածի, որտեղ բոլորս մարմնական նմանությամբ նույնն ենք հոգով ու տարբեր ենք միայն դրա ֆունկցիոնալ հարաբերականությամբ, իսկ ամոթը ստիպում է այլանդակվել մինչև աննմանություն։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


2 views0 comments

Recent Posts

See All

333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

Comments


bottom of page