top of page

264/անտիպ
Գլուխս ափերիս մեջ, արմունկներս ծնկներիս ու չկա այլ հենարան ինքնախույզ մտքիս։ © Գորշ

Tigran Gorsh
Jun 21, 20241 min read
263/անտիպ
Ինքնարարը մեղսավոր է միայն այն բանի համար, որ տիեզերական իրավունքը, որն առաջնորդում է իրեն, անդին է բնական և/կամ մարդկային օրենքից։ © Գորշ

Tigran Gorsh
Jun 21, 20241 min read
262/անտիպ
… և ուր է այդ վերջում մեռնող հույսը, և ի՜նչ է դա, և ինչու ես կամ դեռ՝ իբրև մարդ … © Գորշ

Tigran Gorsh
Jun 21, 20241 min read
261/անտիպ
Այդ եզն է, որ ծանր բեռով փորձում է ճզմել իրավունքի մեջ իր տկարության զգացումը։ Սա նաև կոչվում է մարդկանց կարելիության միջակայք, որում...

Tigran Gorsh
Jun 21, 20241 min read
260/անտիպ
Վասն ինքնարարման Ես եմ իմ սկիզբը, իմ ամրոցն ու տաճարը։ Ե՛ս եմ իմ վերջը … © Գորշ

Tigran Gorsh
Jun 14, 20241 min read
259/անտիպ
Բոլորին ուղղված իրական սերը կարող է միայն մեկ վերջաբան ունենալ՝ ոչնչացնել բոլորին, կամ ինքզինքը։ Ուրեմն, ցայժմ մարդկությունը չի ունեցել...

Tigran Gorsh
Jun 13, 20241 min read
258/անտիպ
Ինքնասուզման տաղ Տար ինձ հեռուները մտքի, ուր չի հասել բառը։ Ցույց տուր էությունը գոյակի` անտես մարդուս հայացքին։ Օգնի՛ր ինքնահերքմամբ...

Tigran Gorsh
Jun 11, 20241 min read
257/անտիպ
Արդ ո՛վ ես դու, պատից այնկողմ, որ ԿԻՐՔՍ, եզակի անգամ, պատը քանդելու փոխարեն` սրբացնում է այն` իբրև ինքնասուզման աղոթարան։ © Գորշ

Tigran Gorsh
Jun 11, 20241 min read
256/անտիպ
Մարդը վստահ քայլերով վերադառնում է քարանձավ։ Ո՞վ է դուրս գալու քարանձավից` ինքնարա՞րը, թե՞ նորից անասունը. ահա՛, թե ինչումն է մեկ ու միակ...

Tigran Gorsh
Jun 11, 20241 min read
255/անտիպ
Հումորը, անշուշտ, կարող է լինել դժվարությունների, ընդհուպ դժբախտությունների հաղթահարման միջոց, բայց դրա չափազանց կիրառությունը սպառնում է...

Tigran Gorsh
Jun 3, 20241 min read
254/անտիպ
Դարերի խորքից` անցյալի և ապագայի, Բացասում են իրար հայացքները` մարդու և ինքնարարի, Ապա ո՞վ եմ ես, եթե ոչ ՈՉԻՆՉ։ © Գորշ

Tigran Gorsh
May 27, 20241 min read
253/անտիպ
Կան հրդեհներ, որոնք, թեկուզ ինքնահրկիզման գնով, պետք է թեժացնել՝ մարելու փոխարեն, որ լինի ԻՆՔՆԱՐԱՐՈՒՄ։ © Գորշ

Tigran Gorsh
May 17, 20241 min read
252/անտիպ
Միակ վայրը, որտեղ սոսկալի է լինել ավելորդ, սեփական մենակությունն է։ © Գորշ

Tigran Gorsh
May 10, 20241 min read
251/անտիպ
Չկա առավել դժվարակիր կարոտ, քան կարոտն է ինքզինքը, հատկապես, երբ այն ուղղված է ոչ թե անցավորին, այլ նրան, ով պետք է ծնունդ (հ)առնի … © Գորշ

Tigran Gorsh
May 3, 20241 min read
250/անտիպ
Սուտը վախի հետևանք է, վախը՝ չիմացության, միշտ։ Ով շարունակում է գնալ խաբեության ճանապարհով, միաժամանակ խոստովանում է, որ իմացության մեջ...

Tigran Gorsh
Apr 29, 20241 min read
249/անտիպ
Շրջապատող իրականությունն այդպիսին համարվում է միայն այն բանի համար, որ դրանում բոլորն են, այնինչ դա մասնակիցներից յուրաքանչյուրի...

Tigran Gorsh
Apr 29, 20241 min read
248/անտիպ
Վաճառականության հանդեպ խորքային հակակրանքով պայմանավորված` իմ խիղճը հաղորդակից է միայն ցավին, որը հնարավոր չէ վերածել բառի։ © Գորշ

Tigran Gorsh
Apr 25, 20241 min read
245/անտիպ
Լռում են այն որոշումների (գործերի) մասին, որոնցում անվերապահ են, աներկբա։ © Գորշ

Tigran Gorsh
Apr 8, 20241 min read


244/անտիպ
Ճանաչել - յուրացնել - արարել՝ ինքզինքը։ Այն ամենը, ինչը սահմանում, դարձնում կամ պահում է մարդ, դեմ է գոյության այս միակ բարձրագույն ձևին։...

Tigran Gorsh
Apr 4, 20241 min read
243/անտիպ
Իշխանությունը չարիք է, երբ իրական չէ (պայմանական է)։ Սա նաև նշանակում է, որ բարությունն ինքնիշխանության հատկանիշ է, դրա բովանդակության և...

Tigran Gorsh
Mar 19, 20241 min read
bottom of page