top of page

63. Մարդակերություն.

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Jan 2, 2020
  • 1 min read

Մեր հոգին, ինչպես մարմինը, անհրաժեշտություն ունի սնվելու, բայց, ի տարբերություն մարմնի, մենք, բացի մեր մարդկային դասից, բնության մեջ դեռևս ոչ մի այլ տեղ չենք կարողացել գտնել այդ սնունդն ու շարունակում ենք սնվել մեկս մյուսով: Հենց այդ քաղցն է հաճախ (գուցե միակ) պատճառը հարաբերությունների մեջ մտնելու, անգամ երեխաներ ունենալու՝ նման սննդի ձմեռային պահածոյացման, բացի այդ, սովորել ենք ուրիշների հոգիները վարել, ցանել, պտուղները քաղել կամ տնային կենդանիների նման բուծել և սննդի անհրաժեշտ պաշարն ապահովել: Ու սրանով չի ավարտվում մեր յուրահատկությունը. մենակությունից (սննդի բացակայությունից) մենք ստիպված ուտում ենք ինքներս մեզ, այդպիսի ընտրության է մղում նաև (ինքնա)ճանաչողությունը՝ տարբերությամբ, որ միայն այս դեպքում է մարդասիրությունը դադարում լինել սեր՝ առ կերը: © ես սեր եմ, մնացածը ես չեմ 



Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page