top of page

302/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Sep 22, 2020
  • 1 min read

Երանի քեզ, որ սիրտդ ցավում է հիասթափությունից, քանզի դա միաժամանակ վկայում է, որ երբևէ հավատացել ես, երբևէ վստահել  ու ինքնավստահ ես եղել, հետևաբար՝ երբևէ ապրել ես աշխարհիկում, ու շնորհակալություն սրտիդ, որ ցավելով քեզ հուշում է տիեզերական ճշմարտությունը գտնելու ուղին, որով աշխարհիկ կյանքի բովանդակությունը «ինչպես ապրելուց» փոխվում է «ինչպես մեռնելու» սահմանման՝ հնարավորություն տալով ապրել հոգևորում, մշտնջենականում. անկախ տևողությունից, անդին ժամանակից, որտեղ, մարմնականում օտարացած բարեկամս, քո ողջույնին պատասխանում եմ՝ ջա՜ն-հոգի …


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page