top of page

244/ Իմացություն VS ճանաչողություն.

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Jul 1, 2020
  • 1 min read

Իմացությունը կապվում է ճանաչողությանը այնտեղ, որտեղ միջոց է դրա համար, բոլոր այլ դեպքերում ոչ միայն տարբեր, նաև դեմ է: Այն, ինչ հանրային ընկալումը կոչում է կրթվածություն, առավելապես հիշողության բեռնում է. ըստ այդմ՝ մարդիկ, առավելապես, կամ դատարկ են, կամ ուրիշներով բեռնված: Վերջիններս, ի տարբերություն առաջինների, առանձնահատուկ տհաճ են, քանզի դրանց հետ երկխոսելուց ում ասես հանդիպում ես՝ հին, միջին, նոր ու նորագույն ժամանակների մտածողներից մինչև դաշտանին հրաժեշտ տված, բայց դեռ կույս մնացած հարևանուհու «իմաստնությանը», սակայն ոչ իրենց: Սրանք տեսակ են, որոնց մեծամտությունն իրենցից այնքան առաջ է հայտնվում, որ համբերությունդ չի հերիքում սպասել իրենց հնարավոր հայտնվելուն: Սրանք օրվա մեջ պաշտպան, մեղադրյալ ու դատավոր են, լրագրող, քաղաքագետ ու օրենսդիր են, ապա մշակութային երեկոների աթոռ զբաղացնող, որոնք իրենց միշտ զգում են հյուր, երբեմն՝ տեր, ընդ որում հնարամիտ այնքան, որ միաժամանակ լինում են մի քանի տեղերում: Բայց, այսքանից զատ, առավել անտանելի է սրանց գիշերային դիմակավորումը, երբ օրն ավարտում են որպես դարի մտածող ու բութ քնից առաջ՝ օրվա մեջ կեղտով լցրած վարտիքը նետում են այնտեղ, որտեղ մի քանի միամիտներ փորձում են տարածել (ինքնա)ճանաչողության մաքուր օդը:           © Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page