top of page

24. ես սեր եմ, մնացածը ես չեմ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Nov 24, 2019
  • 1 min read

Չի լինում պաշտպանություն՝ առանց ինքնազատազրկման, քանզի պարիսպը ներս մտնելուն խոչընդոտելով՝ միաժամանակ դժվարացնում է դուրս գալը, և, ըստ այդմ, վստահաբար կարելի է ասել, որ մարդկանց ավելի շատ ազատության մասին երազելն է պետք, քան ազատությունն ինքնին:

Բայց անհասկանալի է, թե ինչու են մարդիկ ամաչում բարձրաձայնել բոլորի համար մեկ անհրաժեշտությունը, որի անունն է ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, ... ու այլևս անհասկանալին դարձավ հասկանալի՝ ճշմարտությունը գորշ է, իսկ մեզ պետք են գույնե՜ր ...

Ինձ էլ են պետք ուրիշներին ցանկալի այդ գույները, որ դրանցից ստանամ մոխրագույնի աննման երանգները ...


©Տիգրան Գորշ, «ես սեր եմ, մնացածը ես չեմ» 




Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page