Կա «ճշմարտություն», որով ամենաշատն են էշի քուռակին նախապատրաստում «մեծ» կյանքին, թե իբր «ամեն ինչ տրվում է դժվար, կամ թե դժվարությամբ տրվածը հատուկ իմաստ ունի, ընդհուպ, որ ամեն ինչ պետք է տրվի միայն ու միայն դժվարությամբ», այդ կերպ հեշտին տալով պղծվածության հատկանիշ։
Այն, ինչն իրականում ինձ պետք է եղել (իսկ որ ունեցածս հասարակ ցանկալին չէ, բավական է, որ դրա համար անթիվ են արյամբ քրտնողները) երբեք դժվարությամբ չի տրվել, բայց, որովհետեւ, երկար ճանապարհն անպայման նշանակում է, որ կա նաեւ կարճը (ինքնինն ու ինքնաբուխը, «պատահականը») ու ինչը որ վտանգավոր է, անպայման դժվարը չէ, դժվարության մեջ, վերջի վերջո, կա ձեռքբերումն էժանացնող բան, ձեռքբերողին՝ ցածրացնող, ու հաղթահարած դժվարություններով ինքնարժեքը մեծացնելու համընդհանուր սովորությունն ավելին չէ, քան շուկայական հնարք, շուկայի ճշմարտություն։
…
Մտրակով մարզված սովորությունը երբեք չի կարող համարվել բարձրի հատկանիշ։
…
Երկար քայլող մարդու մեջ նրան չորքոտանուց տարբերող քիչ բան է մնում։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Comments