Ընկալելով այլ կերպ, քան, որ կարող են լինել (ինքնա)ճանաչողությանը նպաստող դիմադրություն, կրթարանները կան միայն համակարգի՝ միտք տափակեցնող մուրճի մաս, ու նրանում հայտնված (հնչող) անունները, որպես «մեծ դաստիարակներ», չունեն արդարացում միջակության ստեղծման ոճիրում, եթե անգամ իրենց կամքով չեն հայտնվել հանցակիցների շարքում, որովհետեւ, առնվազն, չեն ունեցել (դրսեւորել) համակարգի կողմից անօգտագործելի, միջակին՝ անհասկանալի բարձրություն, բացի այդ, անուններից շատերը «մեծացել են»՝ շնորհիվ մուրճի մխրճած՝ միջակության արգանդի։
Բացառություն են եզակիները, ում անունները հենց նրանց փչացնելու դիտավորությամբ է համակարգը ներառում իր մուրճում։ Նրանք չեն հայտնվել նախանձելի վիճակում, բայց չեմ ափսոսում, երբ, այդուհանդերձ, ունեն «սերունդ փչացնելու» առաքելության փոքր, բայց, էլի հնարավորություն։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Kommentare