top of page
Writer's pictureTigran Gorsh

215/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Բառ, որի պարզությունը փոխվում է՝ ըստ արտահայտման միջավայրի, բառում շեշտադրվող տառի, … վերջապես, ըստ արտահայտման նպատակի եւ ընկալման հետեւանքի, որոնց առերեւույթ համապատասխանությունը կարող է վերանալ էլի պարզ հարցերով, օրինակ՝ «Ինչու՞ ասվեց բարեւ», «Ինչու՞ բարեւն այդպես ընկալվեց» …, ու միայն նրա համար, որ հարցերը հնչեցին, բարեւն այլեւս ՊԱՐԶ ԲԱՆ ՉԷ, ինչպես մտքի հանճարեղությունն է սահմանվում։

Ուրեմն, ի՞նչ է իրականում նկատի ունենում «մտքի պարզության» հանճարեղ գնահատումը, եթե ոչ, միայն, դրա նկատմամբ ականջների առատություն, եւ, իսկ ինչպե՞ս կարող է հանճարեղ լինել այն, ինչը հասու է շատերին, երբ «շատ»-ը «բոլոր»-ի մեծ մասն է, «բոլոր»-ը՝ հանճարեղության ուղիղ հակադրությունը։

Հասկանալի պատճառներով՝ չի կարելի թույլ տալ հիմարություն եւ վիճել հավատի հետ, հետեւաբար կարելի է ընդունել, որ մտքի պարզությունը աստվածներին հասու հանճարեղություն է, բայց քանի որ մեզ՝ ինքնարարներիս համար, ի տարբերություն նրանց, ինքնին է հակացուցված ամբոխավարությունը, հետեւաբար մտքի հանճարեղություն տեսնում եւ արտահայտում ենք դրա ԲԱՐԴՈՒԹՅԱՆ մեջ, ինչը, անշուշտ, չենք շփոթում մտքի բարդեցման հետ, քանզի մտքի բարդությունն այլ բան չէ, քան դրա պարզությունը (ՄՏՔԻ, ոչ ուրիշի ընկալման) կատարելության հասցնելու ձգտում։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


0 views0 comments

Recent Posts

See All

333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

Comments


bottom of page