top of page
Writer's pictureTigran Gorsh

207/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եզակի անգամ անդրադառնալով Բարձրագույն Ես-ի ինքնարարմանը (կամ ինքնարարմանն առանց իմ անվանակոչման)՝ «ոչինչ նպատակ չէ, կամ՝ նպատակը ոչինչն է» կոնցեպտում, բավարար է նշել հենց միայն այն, որ «ինչի՞ համար» ինքնահարցադրումը որեւէ մեկի ծնվելուն չի նախորդել (հաջորդելուց էլ անպատասխան է մնացել, եթե բութ հավատով չի գոհացել)։ Ինքնարարման պարագայում փոխվում է միայն այն, որ ինքնարարը «ինչի՞ համար»-ը իր առնչությամբ բացառում է նաեւ ուրիշ(ներ)ի կողմից, որտեղ նա (այլից զատ) առնվազն իր ինքնանպատակայնությամբ բարձր է (ազատ է) ուրիշի նպատակայնություն լինելուց։

Նույն այս տրամաբանության մեջ են գտնվում նաեւ ինքնարարման մեջ «ուզում եմ», կամ «արարվել ինչ» եւ ածանցյալ այլ հարցերի պատասխանները (այդ հարցադրումները մարդ մնալու նկրտումներից ավելին չեն, երբ այստեղ նկրտումը հենց մարդու հաղթահարումն է)։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


4 views0 comments

Recent Posts

See All

333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

Comentarios


bottom of page