top of page

204/ Գոյության երեք սյուները.

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • May 22, 2020
  • 1 min read

Updated: May 23, 2020

Երկուսն էլ սխալ չեն, բայց ճիշտը նրանց հաշտությունն է, որին չեն հասնում, երբ ակտիվ է երրորդը: Այս եռանկյունին տիեզերական մշտնջենականություն է, որը մնում է անփոփոխ՝ նույնիսկ, երբ խաղացողների քանակը ավելանում է, քանզի պայքարը միշտ պարտադրում է համագործակցություն, ինչը ցանկացած թվով մասնակիցներին միշտ դասավորում է երեք կողմում, հետևաբար՝ հաշտությունն առկա է, երբ պասիվաց(վ)ել է երրորդը, ըստ այդմ էլ՝ այն միշտ ժամանակավոր է, քանզի ոչ մի կողմ վերջնական չի պարտվում, որովհետև բոլորն էլ սխալ չեն: Մաթեմատիկորեն ասած՝ սա մի բան է, երբ բոլոր ժամանակավոր թվերից միշտ ստացվում է հավերժական երեքը՝ մատրիցա, մատերիա, անտիմատերիա, ու սրանում, նաև, արտահայտվում է մեր ընտրության ազատությունը և, միաժամանակ, դրա անազատությունը՝ որպես մեր կամքից դուրս ընտրելիների ստեղծում/առաջադրում:

© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ



Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page