top of page

200/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Jun 13, 2023
  • 1 min read

«Ի սեր Աստծո».

Աստծով արված միջնորդությունը կասկած է Աստծո հանդեպ։

Այդ դեպքում ինչպե՞ ս լուրջ վերաբերել նրան, ում վկայակոչած միջնորդը կասկածվել է իր իսկ կողմից, հատկապես, երբ նրա համար դա ամենայնի արարիչն է, ինչով հենց՝ վերջինս զրկված է իր նկատմամբ միջնորդ ունենալուց, իսկ հակադարձումը, թե նա միակ հանգամանքն է, ում հնարավոր է (պետք է) վերաբերել ինքնին, ավելին չի լինի, քան սոփեստություն՝ թեկուզ միայն նրա համար, որ փոքր բանին միջնորդողը չի կարող հարաբերվել մեծին՝ առանց դրա։ Այստեղ կարող էր օգնության հասնել գործարքի մասին անկեղծացումը, բայց, իհարկե, դա հoդս կպայթացներ բարոյականի կերպարը, երբ պարզվեր, որ արարի դիմաց վճարել է արարիչով (ինչը, բայց, ես կարող եմ)։

Ու, առհասարակ, եթե վերանանք Աստծո գոյությունը դիտարկելուց (ինչին բնավ միտված չէր այս դատողությունը) եւ դիտման կենտրոնում պահենք միջնորդությունը, ապա երբ խնդիր դրվի հիմնավորել ներկայացված հիմնավորումը (ինչն անպայման պետք է դրվի), ապա վերջնարդյունքում ստացվում է ամրության հավաստում շղթայի, որի օղակները միակցված չեն …


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


Recent Posts

See All
333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

 
 
 
332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

 
 
 
331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

 
 
 

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page