top of page
Writer's pictureTigran Gorsh

198/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ճշմարտության մասին դատողություններ անողների մոտ ամենահաճախ հանդիպող մոլորությունը, որով նրանք հավասարապես համարվում են ձախողված, այն է, երբ ճշմարտությունը համարում են ստի վերացման սուր, որը հպարտությամբ ճոճում են՝ զգալով իրենց «առաքյալ», որտեղ, արդեն, բացահայտվում է ոչ թե ճանաչելու, այլ՝ իրենց կամայականությամբ ճշմարտություններ սահմանելու եւ դրանում թագավորելու նրանց դիտավորությունը, որով նրանք ոչ միայն կորցնում են մոլորյալի ախտորոշմամբ արդարացվելու հնարավորությունը եւ արժանանում նվաստացման «ազատ մտքի» կողմից, այլ՝ «քնած» հավատացյալների մոտ առաջացնում են ճշմարտության եւ իրականության հակադրություն, որից փրկելու միակ միջոցը մնում է նրանց կասկածի անդունդ նետելը։

Անկախ նրանից, թե ինչքան բարդ են կառուցում իրենց մտադրության լաբիրինթը, այն հoդս է ցնդում պարզ իրողությամբ, որ սուտն այլ բան չէ, քան իրականության, հետեւաբար ճշմարտության արտահայտման ձեւ (ինչպես հակոտնյան, բայց ոչ հակադիրը) առավել եւս, եթե հաշվի առնենք հաստատունը, որ բովանդակությունը երբեք չի արտահայտվում առանց ձեւի, ինչից հենց ճշմարտության գոյությունն է առհասարակ դառնում կասկածելի (ինչն, այս դեպքում, իհարկե միայն հեգնանք էր` ուղղված ձախողվածներին)։

Ճշմարտությունը երբեք չունի ստի դեմ պայքար, ինչպես արյունն անոթի, բացի այդ, «ազատ միտքն» ունի հարցադրում, թե ինչքանո՞վ առանց ստի աշխարհը նպաստավոր կլինի մարդու ապրելու համար։ Այլից զատ, եւ շրջանցելով դատողությունների շարքը, հստակ է, որ բովանդակությունը ձեւի դեմ կատեգորիկ օգտագործելը երբեք չի կարող համարվել առողջ բանականություն, կամ բանականություն առհասարակ։

Ու կանխելու համար հնարավոր մոլորեցումն ինձանից, պետք է իմանալ, որ, այնուամենայնիվ, կա ճշմարտության ձեւազրկման ճանաչողություն, որը, սակայն, ոչ թե ապրելու, այլ՝ մահվան ընտրություն է, բայց սա արդեն այլ թռիչքի (ինքնա)ճանաչողություն է …


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


0 views0 comments

Recent Posts

See All

333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

Comments


bottom of page