top of page
Writer's pictureTigran Gorsh

197/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Տղամարդկային բոլոր դատողություններում, որոնք ուղղված են կնոջն ու կանացին նվաճելուն, տղամարդը բացահայտվում է իբրեւ խեղճություն։ Դրա համար, հատկապես հենց պոեզիայում, նա ոչ միայն անգերազանցելի տաղանդավոր է, այլ, նաեւ, ներսեռային մրցակցությամբ՝ սիրո եւ ողբի նկարագրման, ապրելու մեջ (որոնք նշված նպատակում նույնական են՝ որպես խեղճություն) նորանոր «բարձունքներ» բացահայտող։

Բայց ինչու՞ հենց պոեզիայում ամենաշատն են կանացի ականջները, երբ գեղեցիկը երբեք նրա էության նկարագրություն չէ, կամ այլ բան չէ, քան կիսատությունն ու կիսատումը, որովհետեւ կինը, անկախ գիտակցությամբ «կրոնական» լինելուց, բնազդով գիտի, որ անիմաստ է ինքնաբացահայտվել` իբրեւ այլանդակություն, երբ հազվադեպ է պատահում հրեշը, ում հետ կարող է ինքնարարվել հրեշտակ։ Ուստի, խեղճություն տիրելով՝ կինը երբեք չի դադարում սպասել հրեշին, որին կարող է տրվել, հենց միայն սպասելուն զբաղվածություն տալու համար էլ տիրում է խեղճությունը, որտեղ տղամարդիկ տաղանդավորությամբ սոխակ լինելուց բացի, նաեւ եզ են` աշխատունակությամբ, իսկ կանայք, ում այլանդակման մեջ բնությունը շռայլ է գտնվել եւ չի տվել միայն ականջներ, իրենք են ծնում իրենց ինքնարարման հրեշին։

Այն, որ պոեզիայում տղամարդու նպատակը կինն է ու կանացին, անգամ երեւույթների մասին դատողություններում, որտեղ կինը բնությամբ է մերժված, պատասխանում է հարցերին՝

- իսկ տղամարդու պոեզիան ունենու՞մ է արդյոք այլ նպատակ …,

- եւ կա՞ արդյոք նույն նպատակին միտված տղամարդկային այլ բան, որը չի համարվում «պոեզիա» …


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


2 views0 comments

Recent Posts

See All

333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

Comments


bottom of page