top of page

191/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • May 9, 2020
  • 1 min read

Ամեն ինչին զուգահեռ՝ զգում ես, որ ոմն ինչի ստրուկն ես, իսկ ազատականանալու գաղափարը, որը ծագել է մեջդ, խանգարում է հաճույք ստանալ ստրկությունից, ինչն այնքան հաջող ստացվում է շատերի մոտ: Ընտրությու՞ն. միթե՞ դա մեր ազատությունն է, երբ ընտրելին մեզանից դուրս է ստեղծվում, առաջարկվում ..., բայց և այնպես, ազատության գաղափարն էլ պատահական չի տանջում, ինչը հաճախ ստիպում է հակառակվել ամեն ինչին՝ լավին վատով, վատին լավով, միայն թե զգաս, որ ենթակա չես, արդյունքում՝ վերածվում ես համակարգից աքսորվածի և, գուցե, հենց դա էլ ազատությունն է, որը ձեռք ես բերում այնտեղ, ինչը դուրս ու բարձր է համակարգից, հետևաբար, նաև, մերժված դրա կողմից:


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ





Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page