top of page

190/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Jun 5, 2023
  • 1 min read

Իմ բարձր առողջությունը թույլ է տալիս հիվանդանալ մինչեւ ընդհուպ մահվան սահմանահատակ, որտեղից զատ չկա ինքնադիտման մաքրության, հետեւաբար, բացարձակ ճշմարտություններ շոշափելու մահվանը նախորդող այլ առավելագույն, ինչպես չկա առողջության այլը, քան, միայն, էութենական ինքնահաստատումը՝ իբրեւ առողջ։

Հենց միայն իմ հիվանդացումը ցուցիչն է երեւույթների անտեսանելի բովանդակությանը մոտենալու եւ փոխադրողը՝ դրանց անեզր տիրույթում, որտեղից ապա դուրս եմ ճախրում առույգ, ինչպես արծիվը ինքնախարազանմամբ նորացած թեւերով, մագիլներով եւ կտուցով։

Ինձ վանում է լավատեսների լպրծուն կենցաղավարությունը, որոնց ինքնախաբեությունը կարող է հասնել արեւը սեփականացնելու կարգի, երբ տակավին իրենք իրենց չունեն, ու եթե իմ «հիվանդացման» ժամանակ հնարավոր լիներ պահել գեթ մեկ բան, որը չէր խանգարի այդ բարձր թռիչքին, ապա, անպայման, կընդունեի հենց լավատեսի հոգատարությունը՝ թույլ տալով ինքս ինձ խղճալ նրան։

Խավարին հակված իմ հոգին լույս ունի չճառագած՝ զի պատկանում է ծագման, որպիսին մինչ ինձ երբեւէ չի եղել։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


Recent Posts

See All
333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

 
 
 
332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

 
 
 
331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

 
 
 

Yorumlar


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page