Երբ իմ «չարակամությամբ» հարձակվում եմ մարդկային բոլոր հարաբերություններ(ում)ով մարմնավորված բարոյականության վրա եւ անկեղծորեն ձգտում դրա ոչնչացմանը՝ ընդհուպ մինչեւ անտեսանելի հիմք, որի լիցքը կապվում է մեծանուն ստախոսների հետ (բոլորի) որոնց կերպարը սոցիալական կապիկը վերածել է ձվի դեղնուցի, որով ամրացնում է «եկեղեցու» պատերը, որտեղ իր ոչնչությունն արժանանում է օրհնանքի, ինձ հակադրվում են սիրո հիերարխիկ այլանդակությամբ՝ բուրգին թագադրված ծնող-զավակ հարաբերությամբ, ինչը, սակայն, նրանց վերջին անգնդակ լիցքի ճայթյունն է։
Ո՞վ է անհատապես ճանաչում ծնողին, ո՞վ՝ զավակին, նրանցից ու՞մ սերն է գենետիկական սովորութականությունից ավելին (անթույլատրելի) ճանաչված, կամ, թեկուզ, ճանաչողությամբ արդարացված ավելի խորը, քան ծնունդից հետո (եւ նախորդած) դրսեւորված փոխադարձ, բնազդային եսասիրությունն է՝ ամրացած համատեղ կենցաղավարությամբ (որի առնչությամբ էլ, գոնե, թույլ եւ վախկոտ արարածի արժեհամակարգը չի կարողանում ունենալ բարձրացնող
առերեսում) երբ անգամ հանկարծակի բացահայտումը, որ արգանդային առնչություն չեն ունեցել, ոչինչ չի փոխում նրանց պարտավորական կապվածության մեջ՝ մեկ ավել անգամ «եկեղեցի» գնալու առիթ դառնալուց
բացի։
Ու հենց այստեղ, երբեւէ չտեսնված հանգստությամբ, ես կոչվում եմ ՍԵՐ։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Comments