top of page

188/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Jun 2, 2023
  • 2 min read

Քանի դեռ ազատ է կամքի արտահայտման մեջ, ինչը նախ պտղաբեր ժամանակահատվածի հանգամանք է (կենսաբանական ժամացույց), կնոջ ընտրության պատճառներում տղամարդն ինքնին ունի ավելի նվազ նշանակություն, քան երկրորդականն է։

Առաջին (միակ) պայմանը բխում է ներսեռային պատերազմից, որտեղ կինը, բոլոր հնարավոր միջոցներով (իսկ միջոցների կատարածուն միշտ տղամարդն է) ձգտում է գերակայել իր իսկ սեռում եւ նվաստացնել ամենայն կանացին, որը նա բնույթով ամենալավն է զգում՝ իբրեւ «կրոն»։ Նա իր ձգտման մեջ մոլագար է այնքան, որ եթե անգամ իր պատերազմի կոնտեքստում (որը նախ աշխարհն է) չի հասնում ցանկալիին եւ ստիպված ընտրություն է կատարում կենսաբանական ժամացույցի զրոյացումից հետո, կամ դրա ավարտին մոտ, կամ դրա հաշվարկման տգիտության պատճառի շտապողականությամբ ու նրա ձեռքբերումը լինում է այլ բան, քան երեւակայական առյուծն է, նա, անգամ անհասկանալի ծագման կենդանուց, կարողանում է կերպարել ցանկալին։ Իսկ որ բնության մեջ ցանկացած անասնատեսակին համապատասխան տղամարդ կա, բացի առյուծից, դա գիտեն հենց միայն տղամարդիկ, ու եթե հանդիպում է տղամարդ, ով իրեն խորհրդանիշ է ընտրել առյուծը, ապա հոգու խորքում նա այլ բան չէ, քան քամոտ անձրեւի տակ մնացած կատվի ձագ։ Այստեղ եթե տեղին է խոսել վախկոտությունից, որը «կրոնի» հետ ձեռք ձեռքի է, ապա միայն տղամարդու, որը երբ գայլ չէ, համաձայնում ու անգամ ինքն էլ սկսում է հավատալ առյուծ լինելուն՝ լոկ այն բանի համար, որ հանկարծ չկոչվի էշ, ուղտ, կամ ցուլ, որից հետո պետք է մնա

եզ, ինչը, սակայն, ամենաշատը կպատվեր իր մշտական ձագ լինելը, որի դեպքում այլեւս էական չէ, թե ինչ կենդանատեսակի է։

Միակ տղամարդը, որին կինն իսկապես կարող է սիրել ինքնին՝ արդեն սեռային պատերազմից դուրս, բայց որովհետեւ որպես տարած հաղթանակի գավաթ, սեփական որդին է, բայց հենց այստեղ բարոյականությունը մերժում է կիրքը, առանց որի սերն ավելի «կրոն է», քան «կրոնը»։

Այնուամենայնիվ, բնության եւ, բացառապես, բոլոր գաղափարախոսություններից խառնածին սուտ, բայց իրական, բարոյականության բախումից սերվում եւ դրա հետ ներդաշնակվում է Բարձրագույն Ես-ի ինքնարարման երրորդ-մեկ ճշմարտությունը՝ ըստ որի նա ինքն իր հայրն է, իսկ սերն ավելի մեծ խորություն, քան կարող է բացահայտել մարդ մնացած մարդը։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


Recent Posts

See All
333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

 
 
 
332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

 
 
 
331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

 
 
 

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page