185/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
- Tigran Gorsh
- May 31, 2023
- 1 min read
Որ սարին էլ կարող է լիճ գոյանալ, օրինակն է այն բանի, որ ամբոխից վեր կանգնելը փրկություն չէ լճացումից, ավելին՝ հենց փրկվելու (չմեռնելու) ձգտումն էլ լճացնում է։
Ուստի, ցած նետվիր ինքնաճանաչողության բարձրից, որին հայտնվել ես հանկարծակի, կամ ինքնարարման կիրքն ես կորցրել անսպասելի, քանզի, երբ ոչնչի եզրին հապաղում ես իբրեւ ինչ, մեկ (կամ մի քանի) ճամփորդական արահետով արժեզրկումից բացի՝ չի սպասվում ոչինչ։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Comments