top of page

183/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • May 29, 2023
  • 1 min read

Զրոյի մեջ (ինքնաճանաչողություն)՝ անչափելի անսահմանություն։

Զրոյից դուրս (ճանաչողություն)՝ չափելի անսահմանություն, որտեղ դրական եւ բացասական տիրույթները ժամանակի (գիտակցության) մեջ սահմանում է զրոն՝ ձեւագոյացված ակնթարթով:

Չափելի անսահմանությունը հնարավոր է թվարկել (իմացականացնել) որի համար էլ հենց, այն միշտ մնում է կիսատ եւ անչափելիության հարաբերակցության կիսատումից փրկում է բազմակետը, ընդամենը …

Անչափելի անսահմանությունն անհնար է թվարկել, հետեւաբար, այն միշտ մնում է ամբողջական («ի՞նչն է, որ նա իր մեջ կրում է, բայց իրենից ԲԱՐՁՐ Է …» .- Թեոսոֆիա 176)։

Ժամանակի (գիտակցության) բացառումը չեզոքացնում է շրջանագիծը, ու այն, ինչ ժամանակով սահմանվում էր իբրեւ իմացականության դրական եւ բացասական տիրույթներ, վերածվում են շրջանագծից միջնակետին անվերջանալի ձգվող շառավիղների երկայնորդների՝ հակառակ ուղղությամբ, եւ դրանց անսահմանությամբ դադարում են առանձնանալ իբրեւ շառավիղ (ԱՄԵՆ)։

Ըստ այդմ, ինքնաճանաչողության այն եզրը, որից մեկնարկում է ինքնարարումը, չունի հասնելու արտաքին, կամ ներքին բարձրակետ։ Այն, ինչ կոչվում է բարձրացում, այլ բան չէ, քան միայն շրջանագծի վերացում …


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


Recent Posts

See All
333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

 
 
 
332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

 
 
 
331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

 
 
 

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page