top of page

178/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • May 24, 2023
  • 1 min read

Ճշմարտությանը միայն հետաքրքրասիրությամբ մոտենալը ստորություն է, ինչպես միայն կամքի վարժեցման համար ցավն ընդունելը՝ տխմարություն։

Հարցը միշտ իր մեջ կրում է ԳԻՏԵՑԱԾԻ (ամենի) մասնակի իմացություն, որի ամբողջականացումը երբեք չունի նշանակություն որոշման համար, որը կարող է(ր) լինել մասի իմացությամբ։ Ուստի, եթե ԳԻՏԵՑԱԾԻ գիտակցականացում, ապա միայն ցանկացած պատասխանով ապրումը լցնելու հասունությամբ, կամ՝ ԳԻՏԵՑԱԾՆ ապրելու հասուն լռություն, ինչպես ցավն ընդունելն է իմաստավորված՝ միայն հանուն բարձրացման։

Վերջապես, ճշմարտությունը չունի լսելի լինելու առաքելություն, առավել եւս, չունի ավերելու հակվածություն. այն միայն ունի ապրելու առաքելություն, որի համար կամքը բնավ որոշիչ գործոն չէ. պահանջվում է ցավ-երանության վավաշոտություն։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


Recent Posts

See All
333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

 
 
 
332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

 
 
 
331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

 
 
 

Comentários


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page