163/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
- Tigran Gorsh
- May 8, 2023
- 1 min read
Ամբոխի ոգեւորությունը լուցկու նման բան է՝ դյուրավառ է եւ թեկուզ այրման մեջ միշտ անկեղծ, բայց ինչպես էլ կառավարվի, չի կարող վառվել ավելի երկար, քան լուցափայտի երկարությունն է։ Նա, ով ուզում է մնալ ամբոխի ոգեղեն հիշողության մեջ, պետք է գտնվի նրան նախանձագին անհասանելի՝ բարձր ավելի, քան կրակի բարձրությունն է, եւ չտրվի մոլորությանը, որ քաղաքակրթական որեւէ փաթեթավորում կարող է փոխել նրա էությունը։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Comments