top of page

161/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • May 5, 2023
  • 1 min read

Մարդուն բնորոշ եւ մարդկային համարվող պայմաններում բաժանումն ինքնաճանաչողության, նաեւ ուրիշի նկատմամբ չգիտակցված սերը ճանաչելու լույս է, մահը՝ ավելի, երբ մերձավորին սիրելն այլ բան չէ, քան, միայն իրար մեջ ամենքի ինքն իրեն սիրելը, երբ մեկը մյուսին գրավելու, մերձենալու, տիրելու համար՝ իր մեջ վերցնում է նրա ոստը եւ աճեցնում նմանակին, ինչին եսասիրությունը չի կարող անտարբեր մնալ, ապա դարձնում է այն, ինչ դիմացինը կցանկանար տեսնել ինքն իր արտացոլանքում։

Բայց անգամ սրանում է կիսատ մարդկային սերը, երբ մեկը մյուսի կլանած նմանակին իր մեջ չի կարողանում տիրելու ցանկությունից ավելին բարձրացնել, որին ձգտելով՝ իսկականն ինքն էլ կդառնար ավելին, քան՝ էր։

Մարդուն բնորոշ պայմաններում՝ Բարձրագույն Ես-ի սերը, իբրեւ ինքնարար բանականություն, միայն շուրջը սփռվող մահվան լույսի շողերին է առնչվում, երբ քանի դեռ ձգտում է մերձավորում ծնվել՝ նրան էլ ծնել, մերձավորը նրա մեջ իր մահկանացուն է կնքում։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


Recent Posts

See All
333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

 
 
 
332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

 
 
 
331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

 
 
 

Comentários


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page