top of page

160/ Խորհելու․

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Apr 9, 2020
  • 1 min read

Բազմաթիվ են դեպքերը, երբ տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ նշանները հայտնաբերվում են ավելի խորը անցյալում, ու, որպես կանոն, դրանք բացահայտվում են առավել խոշոր դեպքերի կապակցությամբ: Համընկնումների ճշգրտությունը տեղ չի թողնում կասկածի, որ այս ամենում չկա պատահականություն, առավել ևս, երբ երևույթները դիտարկում ենք փիլիսոփայական այն ճշմարտության լույսի ներքո, որ երբեք չի լինում պատահականություն կամ պատահականությունը չգիտակցված անհրաժեշտությունն է: Ըստ այդմ՝ խորհում. - Եթե նշանները տրվում են, որ կարողանանք իրադարձությունների վրա ազդել, ապա նախ՝ սա վկայում է, որ կա վերմարդկային մակարդակում հակադիր երևույթների պայքար ու շատերս չենք գիտակցում, որ պատկանում ենք դրանցից մեկի «զորախմբին», կամ շատերը լոկ միջոց են, ինչպես բնության ցանկացած այլ տարր, իսկ քչերն, ըստ իրենց արթուն լինելու չափի, ընտրվում են այդ երևույթների կողմից, ինչն էլ կամ՝ ըստ արժանիքի կարգավիճակի շնորհում է, կամ՝ շահով ներգրավում (վերբովկա), և երկրորդ՝ կարելի է ենթադրել, որ, ուրեմն, մինչ օրս կանխվել են բազմաթիվ ու էլ ավելի հզոր աղետներ, քանզի հասարակ միտքը, թե օրվա մեջ ինչքան մեծ է մահանալու հավանականությունը, ցրում է կասկածը, որ միայն մեր կամքը երկարակեցության համար բավարար նախապայման չէ: - Եթե նշանները տրվում են, բայց միևնույն է ոչինչ փոխել հնարավոր չէ և որոշված իրադարձությունների վրա հասնելն անխուսափելի է, ապա սլաքները կրկին թեքվում են առ այն միտքը, որ նշաններով կատարվում է ընտրություն՝ ըստ դրանց հատկորոշվում են արթունները, իսկ եթե կա նման ընտրություն, նշանակում է՝ վերմարդկային մակարդում կա առաքելություն, կամ դիրք, որին կարելի է հասնել (օր.՝ լինել գերմարդ, բարձրագույն ԵՍ ...): - Եթե ... © ես սեր եմ, մնացածը ես չեմ



Commenti


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page