top of page

149/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Apr 25, 2023
  • 1 min read

Ճակատագիրն այլ բան չէ, քան միայն այն, որ ցանկացած ընտրություն տանում է ինքնառերեսման։ Դրա անխուսափելիությունից չի կարող շեղել ոչ մի ընտրություն՝ անգամ ապագայի իմացությամբ, կամ անցյալում կրկին հայտնվելու հնարավորությամբ արվածը, ինչից չի փոխվի ոչինչ,բացի անգիտակցականության մեջ առկա իրողության գիտակցումից՝ այն դարձնելով արդեն ցնորուն կրկնություն։

Ճակատագիրը կարող էր լինել անասնական անհոգության տրվելու լավագույն փաստարկը, եթե չլիներ պարադոքսալ ճշմարտությունը, որ անփոփոխելին հնարավոր է փոխել այն ընդունելով, հետեւաբար, այն ինքնարարման ունակության մեկ փաստարկն է ու, նաեւ, դրա հնարավորությունը։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


Recent Posts

See All
333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

 
 
 
332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

 
 
 
331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

 
 
 

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page