top of page
Writer's pictureTigran Gorsh

136/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իմ ոճը հանրայնացումից պաշտպանում է բովանդակությունը՝ հասարակ լեզուներին հայտնվելն ու մաշվելը՝ մինչեւ սովորականություն։ Ես ընկալվում եմ միայն անդնդախոր հոգիների կողմից, բայց անգամ նրանք, ինձ ճիշտ մեջբերելու համար, չեն կարող ապավինել հիշողությանը։

Ես չեմ դասակարգվելու ու չեմ հայտնվելու որեւէ նախընտրանքում, հավաքածուները ինձ չեն հերթագրելու, չեմ մեկնաբանվելու ու նկարագրությամբ չեմ փոխանցվելու, ինձանից հիշվելու է միայն անունս՝ իբրեւ ինքնախոսության կողմ եւ ինքնասուզման հակվածություն նրա, ով զգացել է ինձ հարազատ, բայց գիտակցականորեն չի հասկացել՝ ինչու, ու ինքնարարման մեջ ժխտել է հարցը։ Անվամբ գրավելու եմ բոլորի իմացությունը, բայց ինձ ներծծելու են միայն բարձր էությունները, որոնցից յուրաքանչյուրի համար լինելու եմ իր սեփականը՝ գոյությամբ կամ ու չկամ։


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


0 views0 comments

Recent Posts

See All

333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

Commentaires


bottom of page