top of page
Writer's pictureTigran Gorsh

125/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Ցած գլորող խղճի եւ հպարտության հաղթահարումը չի ապահովում մշտնջենականություն, ուղղակի հասցնում է եզրագծին, որտեղ մեկն անպայման զոհաբերվում է մյուսի բարձրացման համար, որովհետեւ հենց այդպես է սահմանված։ Անընդհատ նեղացող արահետը, կամ ավելի բարձրին միակցող անդունդն ի վերջո ստիպում է բաց թողնել, որ անցումը հաջողվի, ու, առերեւույթ բաժանող այս հանգամանքը, տարբեր ուղիներով, բայց երկուսին նույն տեղը հասցնող միակ հնարավորությունն է, ինչը, մեծամասամբ, բաց են թողնում նաեւ նրանք, ովքեր կարողացել են գնալ ամենահեռուն` բացահայտելով միայն ինքնախաբեության խորությունը նպատակում։

Պետք է գիտակցել, որ այն, ինչը տրված է մեկի ինքնազոհության եւ մյուսի՝ դրա ընդունման վերածելու համար, չպետք է փչացնել փրկչությամբ, կամ գերեզմանին սգալու ապականող սովորությամբ. գիտակցել, որ ինքնարարման մղումը պետք է նախորդի սերն ընդունելու բոլոր պատճառներին, հետո, նաեւ, առաջնորդի …


Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ


2 views0 comments

Recent Posts

See All

333/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Այնուամենայնիվ, սկիզբը շարունակում է մնալ վարկած, վերջը՝ գուշակություն, ու սրանից առավել ոչինչ ավելի ամբողջական չի ամփոփում գոյի մեջ...

332/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Մահվան եզրին փայլատակած ճշմարտությամբ՝ Ինձ հաղորդած պատգամդ, հա՜յր, Շարունակում է առաջնորդել, Բայց թանաքի փոխարեն՝ արդեն արյամբ։ Տողերս...

331/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Չկա իմաստնության մի այնպիսի ճշմարիտ ուղի, որի հանգրվանը չլինի ամենակուլ լռությունը։ Վերջապես, լռությունն ինքնին ճշմարտացիության ցուցիչն է...

Comments


bottom of page