top of page

142/անտիպ
Լինում է, չի լինում, կաս ու չկաս, գիտեմ-չգիտեմ. ծնվում ենք հեքիաթով, ապրում` պատրանքով, մեռնում` ճշմարիտ։ © Գորշ

Tigran Gorsh
Feb 10, 20231 min read
141/անտիպ
Պատկերացրեք, թե ինչ վիրավորանք կզգար նախնադարում, միջնադարում, կամ թեկուզ մեկ դար առաջ ապրած մարդը, եթե հնարավորություն ունենար համեմատել...

Tigran Gorsh
Feb 5, 20231 min read
140/անտիպ
Երբ գենետիկ ինժեներիան հասնի նրան, որ նախապես որոշվի, թե ով/ինչ պետք է ծնվի, ապա փոխվելու է միայն այն, որ մարդուն ձևավորող «ուրիշի...

Tigran Gorsh
Feb 5, 20231 min read
139/անտիպ
Այնտեղ, ուր իշխում է միմյանց ապրելու նկատմամբ անտարբերությունը, մահը դառնում է մարդու` իր նկատմամբ բարեսրտության վերջին, ապա նաև միակ...

Tigran Gorsh
Feb 4, 20231 min read
138/անտիպ
Բոլորն են հակված «սատանայի հետ գործարքի», ուղղակի ոմանք նախընտրում են միայն ուղիղ բանակցություններ։ Այդպիսիք համարվում են սուրբ։ © Գորշ

Tigran Gorsh
Feb 3, 20231 min read
137/անտիպ
Հիշողության և պատկերացումի խաչին գամված բանականությանը անտերունչ անասունի հայացքով նայում է մի կենդանի, որը կոչվում է մարդ։ © Գորշ

Tigran Gorsh
Feb 3, 20231 min read
136/անտիպ
Փրկչությունից առավել` մեծ քաջություն է պահանջվում, որ անվրդով թույլ տաս ոչնչանալ ամենը, ինչը պե՛տք է ոչնչանա` ներառյալ ինքդ քեզ։ © Գորշ

Tigran Gorsh
Jan 30, 20231 min read
135/անտիպ
Ամենից, ինչը կարող է ստիպել կարոտ զգալ, առավել սուր է հանկարծահայտ ակնթարթը, երբ հիշողությամբ հայտնվում եմ անցյալի այն պահում, ուր նույն...

Tigran Gorsh
Jan 29, 20231 min read
134/անտիպ
- Բարև՛, Սե՛ր, ի՞նչ ես անում այդքան եռանդուն։ - Բարև՛, ինքնարա՛ր, գերեզման եմ փորում։ - Ինչու՞ այս տափաստանում։ - Սա սովորական տափաստան...

Tigran Gorsh
Jan 28, 20231 min read
133/անտիպ
Զգու՞մ ես` Միտքդ ունի մեկ հասցեատեր, բայց ստիպված ես անհասցե արտահայտվել, Հոգիդ ուզում էր մեկ տեր, բայց տերը գտել է նոր զվարճանքներ,...

Tigran Gorsh
Jan 28, 20231 min read
132/անտիպ
Այնտեղ, որտեղ առաջնորդում է «Գոյության պայքար» սկզբունքը, ցանկացած տականք ևս լիիրավ է ոչ միայն գոյատևելու, այլ՝ լինելու գոյության...

Tigran Gorsh
Jan 27, 20231 min read
131/անտիպ
Թեպետ, առավելապես, հանդիպում են անբնակ տափաստաններ, բայց ուրիշի մենակությանը մի՛շտ պետք է մոտենաս արարչի հանդիպելու զգուշավորությամբ ու...

Tigran Gorsh
Jan 26, 20231 min read
130/անտիպ
Իրականում քչերն են հասցնում ընդհանուր շտեմարանում նոր բան ավելացնել, առավելապես ծնվում ու մահանում են(ք) իբրև ինֆորմացիայի կենսաբանական...

Tigran Gorsh
Jan 24, 20231 min read
129/անտիպ
Անտարբեր լինել ցեղակցի (չ)ապրելուն ու ցանկանալ ցեղի ապրելը. այդպես գոյատևում է միայն հոտը՝ անգիտակից մարդկանց և անասունների։ © Գորշ

Tigran Gorsh
Jan 18, 20231 min read
128/անտիպ
Արդարության ուրվականը զրկում է մարդուն անասնական երջանկությունից ու փոխարենը՝ տալիս ոչինչ։ © Գորշ

Tigran Gorsh
Jan 17, 20231 min read


127/անտիպ
Իշխում է ոչ թե մարդը, այլ` հանգամանքը, եթե անգամ այն հեղինակել է մարդը, որովհետև միշտ և ցանկացած հանգամանքում կա նաև պատահականություն...

Tigran Gorsh
Dec 27, 20221 min read
126/անտիպ
Նրանք հատուկ ձգտում ունեն ժամանակ առ ժամանակ լինել կով, որովհետև գոմաբնակներից միայն նա ունի սրբադասվելու աստիճանի հարգանք։ Բայց նրանք...

Tigran Gorsh
Dec 23, 20221 min read
125/անտիպ
Մարդ բանականի պատմություն. հերոսապատումների ժողովածու, որը ոչ ոք չի կարդալու։ © Գորշ

Tigran Gorsh
Dec 19, 20221 min read
124/անտիպ
Ինքնասուզմանս մեջ հանդիպեցին մարդը, որը դեռ անասուն էր և այս վերջին խոսուն մեկը։ Խլացումը, որին ստիպված էի ապավինել առաջացած անտանելի...

Tigran Gorsh
Dec 19, 20221 min read
123/անտիպ
Այն մասին, թե ինչպես է մարդ բանականն օգտագործվում իբրև արհեստական բանականության տարր.

Tigran Gorsh
Dec 12, 20221 min read
bottom of page