top of page

255/անտիպ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Jun 3, 2024
  • 1 min read

Հումորը, անշուշտ, կարող է լինել դժվարությունների, ընդհուպ դժբախտությունների հաղթահարման միջոց, բայց դրա չափազանց կիրառությունը սպառնում է վերաճել բնազդային մակարդակի ինքնապաշտպանական սովորույթի, որը դրսևորվում է ցանկացած խնդրի պարագայում` խժռելով այն կրողի բանականությունը։ Այս սովորույթը, ինչպես ցանկացածը, հակված է վերածվելու սոցիալական վարքի` այդ կերպ մարդկային խմբերը, ընդհուպ ամբողջ ժողովուրդ, վերածելով կապիկների խմբի։

Պարզելու համար, որ որևէ հանրույթ հիվանդ է «կապկի հիվանդությամբ», բավական է նկատել, որ նրանում գերիշխում է ծաղրը` միմյանց և ամեն ինչի հանդեպ։


© Գորշ


Recent Posts

See All
264/անտիպ

Գլուխս ափերիս մեջ, արմունկներս ծնկներիս ու չկա այլ հենարան ինքնախույզ մտքիս։ © Գորշ

 
 
 
263/անտիպ

Ինքնարարը մեղսավոր է միայն այն բանի համար, որ տիեզերական իրավունքը, որն առաջնորդում է իրեն, անդին է բնական և/կամ մարդկային օրենքից։ © Գորշ

 
 
 
262/անտիպ

… և ուր է այդ վերջում մեռնող հույսը, և ի՜նչ է դա, և ինչու ես կամ դեռ՝ իբրև մարդ … © Գորշ

 
 
 

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page