top of page

93/անտիպ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Nov 30, 2022
  • 1 min read

Կտակը միջոց է հաղթահարելու գոյության իմաստը չգտնելու վախը, ուրիշ ոչինչ։

Այն, ինչն ավագը փոխանցում է կրտսերին` կիսատ գործը շարունակելու խրատով, ընդամենը մահին հանձնվածի կողմից կյանքից կառչելու անհույս փորձ է։Սեփական սահմանման մեջ խճճված գոյակը փորձում է դուրս գալ իր ժամանակի սահմաններից` չընկալելով, որ ինքնարարումից զատ չկա այլ իմաստ, հետևաբար չի կարող լինել նպատակի ժառանգություն։ Վերջապես, հենց միայն ինքնարարումը կարող է անհատական ձգտումից վերաճել համընդհանուրի և, իբրև այդպիսին, համարվել տեսակի գոյության ու, առհասարակ, նպատակ։ © Գորշ


Recent Posts

See All
264/անտիպ

Գլուխս ափերիս մեջ, արմունկներս ծնկներիս ու չկա այլ հենարան ինքնախույզ մտքիս։ © Գորշ

 
 
 
263/անտիպ

Ինքնարարը մեղսավոր է միայն այն բանի համար, որ տիեզերական իրավունքը, որն առաջնորդում է իրեն, անդին է բնական և/կամ մարդկային օրենքից։ © Գորշ

 
 
 
262/անտիպ

… և ուր է այդ վերջում մեռնող հույսը, և ի՜նչ է դա, և ինչու ես կամ դեռ՝ իբրև մարդ … © Գորշ

 
 
 

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page