top of page
Writer's pictureTigran Gorsh

Գորշի եռանկյուն

Updated: Nov 23, 2022


Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։


Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանաչողությունը, ինքնահաղթահարումը (նույնն է՝ ինքնաոչնչացում) և ինքնարարումը։

Տառերի համակցությամբ կենտրոնում ձևավորվող եռանկյունը խորհրդանշում է Բարձրագույն Ես-ի, ինքնարարի, երրորդ մեկի արարումը, ինչին և միտված է ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում փոխպայմանավորված եռամիասնությունը։

Եռանկյան գագաթներից դուրս եկող կոր թևերը պատկերին հաղորդում են պտույտ, ինչն արտահայտում է ինքնարարման հավերժականությունը, ինչպես նաև Բարձրագույն Ես-ի (ինքնարարի, երրորդ մեկի) փոխադարձ, փոխլրացնող կապը ինքնաճանաչողություն, ինքնահաղթահարում, ինքնարարում եռամիասնության և դրանցից յուրաքանչյուրի հետ առանձին, միաժամանակ՝ դրանց փոխադարձ, փոխլրացնող կապը միմյանց հետ։

Տառերի հայկական լինելը խորհրդանշում է գաղափարի ծագումը, բայց ոչ՝ պատկանելիությունը, այն համա- և վերմարդկային է։

Հիմնական գույնը գորշն է, ինչը խորհրդանշում է անդինը, հետևորդության, նաև զանգվածների առաջնորդման, քարոզի, «կրոնականության», ստրկության, իշխանատենչության և այլնի մերժումը, սահմանում է դրա վերաբերելիությունը բացառապես անհատականությանը։

Սույն մեկնաբանությամբ՝ խորհդանիշը կոչված է համարվել ինքնարարման հավատամքը կրողների սիմվոլ։


Խորհրդանշի հեղինակ՝ Տիգրան Գորշ, 2021թ.

270 views0 comments

Recent Posts

See All

264/անտիպ

Գլուխս ափերիս մեջ, արմունկներս ծնկներիս ու չկա այլ հենարան ինքնախույզ մտքիս։ © Գորշ

263/անտիպ

Ինքնարարը մեղսավոր է միայն այն բանի համար, որ տիեզերական իրավունքը, որն առաջնորդում է իրեն, անդին է բնական և/կամ մարդկային օրենքից։ © Գորշ

262/անտիպ

… և ուր է այդ վերջում մեռնող հույսը, և ի՜նչ է դա, և ինչու ես կամ դեռ՝ իբրև մարդ … © Գորշ

Comments


bottom of page