top of page

55/ԹԵՈՍՈՖԻԱ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Nov 25, 2020
  • 1 min read

Մարդու ինքնակոչ ամենազորությունն այլ կերպ՝ երբ ցուլը հրաժարվում է ամորձիներից՝ շատ բեռ վերցնելու համար, բայց տանում է որպես մրջյուն՝ երկարակեցության համար, ու անվերջ մտածում է այս համադրությունն արծվի թևերին տեղավորելու մասին՝ չհասկանալով, որ ինչ կենդանի էլ ընտրի կամ ստեղծի, միևնույն է, առանց ամորձիների կոչվելու է եզ, որն ազատությամբ չի սահմանվում։

Ու, առհասարակ, ազատությունը չի էլ սահմանվում՝ այս իմաստով այն նույնպես եզ է, ուստի, ոչ թե սահմանելու, այլ՝ լինելու համար՝ նախ պետք է ընդունել եզին, ապա՝ միանգամյա գործողությամբ ազատվել բեռից և գնալ ամորձիների ետևից. սեր անել ու սիրելիի ծոծրակին հիշել, որ գայլ ես …


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ

留言


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page