368/ԹԵՈՍՈՖԻԱ
- Tigran Gorsh
- Nov 11, 2021
- 1 min read
Հրաժեշտային.
Դուք այնքա՜ն ծիծաղելի եք տխրում ու այնքա՜ն ձանձրալի՝ ուրախանում. բոլոր զգացմունքներում և ապրումներում դուք հյուր եք, իսկ ներկայում կաք, ինչպես վերջին գնացքը բաց թողած ուղևոր, ով մտովի հասնում է գնացքին, պայթացնում է գնացքը, հաջորդ կանգառում դիմավորում է ինքն իրեն …, բայց շարունակում է նայել հակառակ կողմը, որտեղից չի գալու հաջորդը …
Դուք պիտանի եք միայն որպես համոզմունք, որ պետք է խաչ նկարել՝ նախապես բացված ուղին ուղղահայաց հատելով և հեռանալ՝ ինքնարարման արահետով, կամ՝ ճանաչողությամբ ինքնաոչնչացվել, ու/բայց ուղին զուգահեռ Չշոշափել …
© Տիգրան Գորշ
ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ
Comments