330/ԹԵՈՍՈՖԻԱ
- Tigran Gorsh
- Oct 4, 2021
- 1 min read
Եթե, օրինակ, ոչխարի հոտը քննարկեր շնագայլերի միջև վեճը և յուրաքանչյուր ոչխար հավատար, որ իր դատողություններից է կախված հոտի հետագա ճակատագիրը, դա դիպուկ կնկարագրեր հանրային քննարկումը քաղաքականության մեջ և դրանում կարծիք հայտնելու մարդկանց եռանդը, միաժամանակ՝ կբացատրեր, թե որտեղից է ընդօրինակվել այդ հիմարացումը:
Բայց նման օրինակ չկա ու հիմարացումը հեղինակային իրավունքով պատկանում է մարդուն …
© Տիգրան Գորշ
ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ
Yorumlar