320/ԹԵՈՍՈՖԻԱ
- Tigran Gorsh
- Sep 24, 2021
- 1 min read
Կարևորը՝ որդի ունենաս, ոչինչ, որ ուրիշներին որդեզրկում ես,
Կարևորը՝ ծառ տնկես, ոչինչ, որ անտառ ես ոչնչացնում,
Կարևորը՝ տուն կառուցես, ոչինչ, որ երկիր ես քանդում,
Կարևորը՝ ծնողիդ բաժակ ջուր հասցնես, ոչինչ որ գետեր, լճեր ես թունավորում …
Ու կարևորը՝ այս «իմաստնությունը» սերունդներիդ փոխանցես, ոչինչ, որ հետո նրանց զինանշանին լինելու են ուղտն ու կակտուսը, հերոսը՝ ալադինը …
© Տիգրան Գորշ
ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ
Коментарі