239/անտիպ
- Tigran Gorsh
- Mar 11, 2024
- 1 min read
Մարդուն կամքի ազատության մեջ տեսնելու համար` բավական է նկատել, որ նրա ընտրությունն իմաստավորված է սահմանափակվածությամբ։ Ասվածը նշանակում է, որ ցանկացած դեպքում, երբ մարդուն տրվի ընտրելու անսահմանություն, նա ինքնակամ է ապավինելու պատահականությանը` չկարողանալով կատարել ընտրություն։
Իսկ ինքնարարին կամքի ազատության մեջ տեսնելու համար` բավական է իմանալ, որ նրա կամքը նույն պատահականությունն է ու այն անընդհատական և ամենուրական է։
© Գորշ
Comments