179/անտիպ
- Tigran Gorsh
- May 18, 2023
- 1 min read
Եթե, օրինակ, եզը համակվի «իր գոյության իմաստ» ինքնահարցադրմամբ, անպայմանորեն կհրաժարվի եզ լինելուց՝ վտանգելով գոյության կարգը։ Եթե նույն հարցադրմամբ համակվեն բոլոր անասունները, ապա կվտանգվի գոյությունն ինքնին։
Ահա՛, թե ինչ է կանխել բարձրագույն բանականությունը, երբ մարդկանց, մեծամասամբ, զրկել է ինքնաճանաչողության ունակությունից և անհնար է դարձրել դրա տարածումը քարոզով։
© Գորշ
Comments