top of page

140/ԹԵՈՍՈՖԻԱ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Mar 28, 2021
  • 1 min read

Մարդիկ բարոյախոսությամբ փորձում են քողարկել դատարկությունը, որն առաջանում է նրանց ապրելու ձևից. «սիրիր մերձավորիդ» խրատը «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» սկզբունքի հետ եզր է գտնում միայն «գնա մեռի, արի սիրեմ» ասույթում, որն էլ կազմում է համակեցության առանցքը:

Թերևս, այն կդադարեր կոչվել այլանդակություն, եթե սկզբունքներն անկեղծորեն ընդունեինք՝ նաև որպես բարոյախոսություն, բայց այդ դեպքում անպատասխան կմնային հարցերը՝ ինչու՞ են մանկությունն ու ծերությունը ապրելու մաս կազմում, ինչու՞ է մեկով սկսվում, մյուսով՝ ավարտվում …, և, իսկապես, ինչու՞ …


© Տիգրան Գորշ

ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page